16.03.2013

Tupac Amaru Shakur Մեծ մարդու փոքր պատմությունը


Անհնար է լիովին պատմել այս մարդու կյանքի մասին համառոտ ձևով: Չնայած նրա մասին լիովին պատմել ընդհանրապես անհնար է:
Ինչպես կարելի է լիովին պատմել մի մարդու մասին, ով պատկանում էր սև ռասսային, ով մեծացել է գետոյում (սևամորթների համար նախատեսված առանձնաթաղ), ում հնարավորություններն ու գործողությունները եղել են մարդկության և իշխանությունների կողմից սահմանափակված: Իսկ նա, մեղմ ասած մեծացել է` որպես <<հարուստ>>, սև մարդ:
Եվ այս ամենին գումարված ծանր մանկությունն ու մշտական տեղափոխությունները, չկարողացան Թուփակին կամազուրկ անել, որպես անհատ:
Սևամորթների թաղամասերի մութ փողոցներում գործում է փողոցի օրենքները: Եվ երբեմն նույնիսկ ոստիկանության ուժերից է վեր դրա դեմ ինչ որ բան անել:
Հենց այսպիսի մթնոլորդում է սկսել իր գոյությունը gangsta-rap-ի մարգարեն, 20-րդ դարի rap-ի արքաներից մեկը: Նյու-Յորքի ամբողջ սև բնակչության` հուսահատության և չարության խորհրդանիշը, որը պետք է դառնար սև հասարակության արդարության դեսպանը ամբողջ աշխարհում: Երաժիշտ, դերասան` Թուփաք Ամարու Շակուրը:

Թուփակի մայրը` Աֆենի Շակուրը, ինքն իրեն անվանում էր հեղափոխական: Նա սևերի և սպիտակների հավասար իրավունքների կուռքն էր:
Ինչպես և բոլոր հեղափոխականների մոտ, նրա կյանքն էլ հանգիստ և միապաղաղ չէր: Եվ մեղմ ասած նա իր ամբողջ կյանքում հանգիստ կյանք չէր էլ ունեցել:
Պատանի հասակում աղջկան հեռացրել էին դպրոցից, ինչից հետո Աֆենին միանում է  <<Սև հովազներ>> խմբավորմանը (կազմակերպություն, որը մշտական պայքարի մեջ էր շովինիզմի դեմ`<<սպիտակ խոզերի>>):
Երբ  1971թ. ծնվեց Թուփաքը, Աֆենին համոզված էր, որ իր <<սև արքայազնը>> լույս աշխարհ է եկել այն բանի համար, որ փրկի սևամորթ հասարակությանը:
Նա իր միակ որդուն դաստիարակում է առանց հոր, հաճախ փոխելով իր մի բնակարանը մեկ ուրիշով:
1969թ. Աֆենին Նյու-Յորքի <<Սև հովազներ>> խմբավորման 20 անդամների հետ ձեռբակալվում է` սպանության, զինավծ հարձակման և ահաբեկման համար:
Դատական գործնթացը տևում է 25 ամիս: Եվ մինչև Աֆենին սպասում էր դատարանում հայտնվելու իր հերթին, այդ ընթացքում նրան խնամում էին Թուփաքի ենթադրյալ երկու հայրերը` նարկոդիլլեր Լեգսը և ոմն Բիլլի` (<<Սև հովազներ>> խմբավորման անդամ):
Թե նրանցից ով է Թուփաքի լույս աշխարհ գալու համար պատասխանատու հավանաբար մեզ այդպես էլ անհայտ կմնա: Բայց դրա փոխարեն մեզ հայտնի է, որ Աֆենիի ամուսինը իմանալով, նրա հղի լինելու մասին, նրանից բաժանվել է:
Շուտով ավարտվում է ազատության դիմաց գրավը և վերադառնալով գաղութ, հղի Աֆենիին սպասվում էր պաշտպանվել դատարանում <<Սև հովազներ>>-ի գործով:
Բանտում Աֆենին շատ ծանր օրեր է անցկացնում: Եվ ամեն անգամ, երբ նա հիշում է բանտի կյանքը, նրա աչքերը արցունքոտվում են:
<<Չէ որ ես հույս էլ չունեի, որ այդպիսի սնունդով, ինչպես բանտում է, ես կենդանի երեխա կծնեմ>> - Հետագայում այսպես կասի Աֆենին:

1971թ. մայիսին Աֆենիի և իր 13 ընկերների վրայից հանվում են բոլոր մեղադրանքները: Եվ մեկ ամիս անց ծնվում է Թուփաքը:
<<Ես շատ էի վախենում, որ կառավարությունը կվերցնի իմ ձեռքից իմ փոքրիկին, իմ երեխաին>> - Պատմում է Աֆենին:
Իր բժշկի միջոցով նա երեխային տալիս է իր քրոջը: Բարեբախտաբար ամեն ինչ հաջող է անցնում: Բայց տարիներ անց Թուփաքը կհիշի իր մանկությունը, որպես անվերջանալի մի տեղափոխություն:
Գաղտնիության և պարզապես բարեկեցիկ կյանքի փնտրտուքով մայրը միշտ փոխում էր բնակավայրը, տեղափոխվելով մի սև առանձնաթաղից մյուսը:
<<Ես այն ժամանակ գիշեր-ցերեկ լաց էի լինում,- հիշում է Թուփակը: - Ես այս կյանքում երբեք ոչ մի տեղ չեմ հիմնավորվել, որովհոտև ես միշտ ինչ-որ տեղից էի…
Մարդիկ մտածում էին` եթե դու առանձնաթաղից էս, ուրեմն հերիք է միայն մի քիչ շփվել և դու կհաստատվես որտեղ որ պետք է>>:
Թուփակը ծանր էր տանում իր հայր չունենալու փաստը, ինչը իրեն թույլ չէր տվել <<զգալ իր տղամարդկությունը>>: Դրանից բացի նա ուներ նուրբ կանացի դիմագծեր, ինչը ծիծաղի առիթ էր հանդիսանում իր ընկերների ու բարեկամների մոտ:
Նա պատմում էր, որ կարող է անել այն ամենը, ինչ իրեն սովորեցրել է իր մայրը` ուտելիք սարքել, կարել… Բայց կան բաներ, որ տղային կարող է սովորեցնել միայն իր հայրը:
Իր հարցազրույցներից մեկում Թուփակը ասել է` <<Մայրը չի կարող սովորեցնել տղային լինել տղամարդ: Ավելի շատ դա վերաբերվում է սևերին: Ես վատ էի զգում տեսնելով, թե ինչպես էին ուրիշները իրենց հայրերից ստանում այն հարցերի պատասխանները, որոնք ես մինչև հիմա դեռ չեմ ստացել>>:
Թուփակը որպես իր հայր ճանաչել է նարկոդիլլեր Լեգսին (նա է Աֆենիին <<ծանոթացրել>> ԿՐԵԿ/թմրանյութի տեսակ/-ի հետ), որը (ինչպես իր ընկերներից շատերը) ինքն էլ էր թմրանյութ օգտագործում:
<<Պատահել է, որ Լեգսը գալիս էր կեսգիշերին- հիշում է Աֆենին, - և թմրանյութով լի անոթը դնում էր իմ բերանը:
Մենք այդպես էլ  շփվում էինք>>:
Ինչ որ ժամանակ անց Լեգսը բանտ է ընկնում և մինչ Լեգսը բանտում էր Աֆենին Նյու-Յորքից տեղափոխվում է Բալտիմոր: Եվ երբ նա զանգահարում է Լեգսին, որ հայտնի տեղափոխության մասի, իմանում է, որ Լեգսը բանտում մահացել է, թմրանյութի գեր դոզայի պատճառով:
Աֆենիի խոսքերով Թուփաքը <<Վշտից գժվել էր>>, երբ նա ասել է, որ Լեգսը մահացել է:
<<Ես կարոտում եմ իմ հայրիկին>>, ամբողջ ժամանակ կրկնում էր Թուփքքը:
Խորթ հոր հարցում Թուփաքի բախտը նույնպես չի բերում, նրան նստեցնում են բանտ 60 տարով, զինված հարձակման համար:
Թուփաքին էլ երբեք չպետք է բախտ վիճակվեր տեսնել նրան:
Ընտանեկան կյանքի բոլոր սպիներ թողնող հիասթափությունները չկարողացան ոջնջացնել Թուփաքին, որպես անահտի, որպես առաջնորդի, որպես ապագա աստղի:
Միգուցե ամբողջ գաղտնիքը նրա անվան մեջ էր, որի առաջին մասը Թուփաք Ամարու- ինկերի լեզվով նշանակում է <<լուսատու օձ>> (այդպիսին է կենտրոնական ամերիկայի ազգերի դիցաբանության մեջ` տղամարդկության և իմաստության խորհրդանիշը):
Նրա անվան երկրորդ մասը Շակուր- Արաբերենից թարգմանաբար նշանակումէ <<Աստծուն երախտապարտ>>:
Մի թե այսպիսի անունով մարդը կաոող էր իր կյանքը ավարտել աղբամանի կողքին, չհասցնելով հանել ասեղը իր երակից…
Ինչ-որ բան հուշում է, որ Աստծուն երախտապարտ լուսատու օձերը այդպես չեն մեռնում: Եվ նրանց մանկության տարիների ապրած ամբողջ ցավն ու տառապանքը, որը խժռում է ներսից, չի կարող սպանել նրանց մեջ ստեղծագործելու կարողությունը, որով իրենց ամեն մի արյան կաթիլը վերածվում է փողի:

Բալտիմորում Թուփաքը գրում է իր առաջին ռեպը, վերցնելով իրեն MC New York կեղծանունը:
Նա ընդունվում է Բալտիմորի արվեստի դպրոցը, որի թաթերական բաժնի տնօրենը նրան համարում էր <<ծայրահեղ օժտվածություններով երիտասարդ դերասան>>
Արվեստի դպրոցում Թուփաքը ծանոթանում է շատ սպիտակ երիտասարդների հետ և ի զարմանս իրեն նա հայտնաբերում է, որ <<սպիտակ սատանաները>> այնքան էլ <<սատանա>> չեն և որ սպիտակների հետ կարելի է <<լեզու գտնել>>:
Մինչ այդ նա կարծում էր, որ սպիտակները սատան էն (այդպես ընդունված էր համարել գետոյում):
17 տարեկանում Թուփաքը մոր հետ մեկնում է Marvin City (Կալիֆորնիա):
Աֆենին ասում է, որ հենց Marvin City-ում Թուփաքը անցավ կյանքի դպրոցը:
Սա մի քաղաք էր, <<որտեղ նեգրերին ոչնչություն չէին համարում>>:
Այստեղ նա ծանոթանալով բոլորի հետ զբաղվում էր թմրանյութերի վաճառքով: Նա հարգված էր բոլոր այն նեգրերի կողմից, ովքեր իրենցից ինչ-որ բան էին ներկայացնում: Եվ չնայած այդ ամենին Թուփաքին անհանգստացնում էր փողի բացակայությունը:
<<Ես տեսնում էի այն բոլոր հիմար և քոսոտ նգրերին, որոնք ունեին գեղեցիկ տներ, ավտոմեքենաներ և աղջիկներ, իսկ այդ ժամանակ ես ոջինչ չունեի… Բոլորը ինձ սիրում էին այնպես, ինչպես կսիրեին ամենավերջին թմրամոլին>>:
Բայց Marvin City-ի ապագա աստղի համար ամեն ինչ այնքան էլ վատ չէր:
Հաջող անցնելով լսումը Թուփաքը ընդուվում է DIGITAL UNDERGROUND խումբը, որը արդեն ճանաչված էր մինչև իր այդտեղ գալը:
Նոր ոկալիստին ձեռք բերելով խումբը հյուրախաղերով շրջում է ԱՄՆ-ով և Ճապոնիայով, իրենց ծրագրով շշմեցնելով հասարակությանը:
Խմբի բաղկացուցիչ մասն էր կազմում Թուփակը:

Շարունակելի…

Комментариев нет:

Отправить комментарий