Մեր ժամանակակից ինֆորմացիայով հագեցած աշխարհում, մենք ամեն օր ռադիոյով լսում ենք, հեռուստատեսությամբ և ինչու ոչ գետնանացումներում և շենքերի մուտքերի պատերին տեսնում ենք մի արտահայտություն, որը արդեն մեր կյանքի մի մասն է դարձել`Hip-Hop.
Ոմանք չգիտեն, թե ինչ է այն նշանակում, ոմանք էլ գիտեն, իսկ մի մասն էլ չգիտեն, բայց կարծում են, թե գիտեն…
Եվ վերջապես` <<ով է, կամ ինչացու է>> Hip-Hop կոչվածը:
Այս հարցերին կփորձեմ պատասխանել ԵՍ:
Մեր երիտասարդ հասարակության մի ստվար զանգված, որոնք քիչ թե շատ գաղափար ունեն Hip-Hop-ի մասին, կարծում են, թե Hip-Hop-ը կոնկրետ երաժշտության, պարի, կամ հագուստի ոճ է:
Նախ և առաջ պետք է այդ կարծիքը բացառեմ և ավելացնեմ, որ Hip-Hop-ը դա մշակույթ է (անձամբ ինձ համար այն ապրելակերպ է):
Hip-Hop-ը ծնունդ է առել 1969թ.Նյու Յորքի սեվական թաղամասերից մեկում` հարավաին Բրոնքսում:
Այն իր մեջ է ներառում մի քանի ուղղվածություններ` Dj , MC (Master of ceremonies-տոնախմբության վարպետ), Բրեյք դանս (Breack dance), Գրաֆիտի (Graffiti):
Եվ ի ուրախություն այժմյան երիտասարդության, այս սուբկուլտուրաի ճյուղերը օրեցոր զարգանում են և ժամանակ առ ժամանակ նոր ուղղություններ են ծնվում: Այդ ուղղություններից է` bit boxing-ը:
Բայց մինչեվ այս ամենին հասնելը ստիպված ենք վերադառնալ անցյալ, որպեսզի ավելի ամբողջական պատկերացում կազմենք այս փողոցաին մշակույթի մասին:
Hip-Hop-ը անցել է բավականին դժվար և քարքարոտ ճանապարհ ու միայն դրանից հետո է նա դարձել այն` ինչ հիմա կա:
Իսկզբանե Hip-Hop անունը գոյություն չի էլ ունեցել: Այս անունը ծնվեց միայն ուղղվածության ստեղծումից հինգ տարի անց` 1974-ին: Այն հորինեց Դիջեյ Աֆրիկան`նույն ինքը Աֆրիկ Բամբաստան (Dj. Afrika):
Իսկ մինչ այդ, մեկ այլ Dj` Քուլ հերքը 1969թ. այս նորաստեղծ ոճը անվանեց <B-boys>, որն էլ վերցված էր <Break boys> տերմինից:
Hip-Hop մշակույթը որպես այդպիսին, մարդկության կողմից ընդունվեց 1972թ.: Եվ նրա միջոցով մի կապ ստեղծվեց սևամորթ և սպիտակամորթ հասարակությունների միջև:
Եվ այդ բարդ գործի առյուծի բաժինը, առավելապես իր ուսերին վերցրեց Hip-Hop-ի գլխավոր ճյուղերից մեկը` Ռեպ երաժշտությունը:
Hip-Hop-ը իր ծնված օրվանից բազմատիվ փոփոխությունների ու փորձությունների է ենթարկվել, ինչպես կառուցվածքաին, այնպես էլ գաղափարական և դա լիովին տրամաբանկան է, քանզի մարդկությունը զարգանում է, և այս մշակույթը զարգանում է մարդկությանը զուգահեռ:
Ես կարծում եմ, որ մութ և վտանգավոր առանձնաթաղերում ծնված այս փողոցաին մշակույթը, դեռ չի սպառել ինքն իրեն և այն դեռ ունի իր ասելիքը…
Rap
Hip-Hop-ի հիմնական և ամենագլխավոր ուղղությունը, որը իր վճռորոշ դերը խաղաց այս մշակույթի կերտման, զարգացման և տարածման մեջ, դա <<RAP>> (Ռեպ) երաժշտությունն է, որը սևամորթ հասարակության բողոքն էր համայն աշխարհի մարդկության դեմ:
Այս <<արդար>> երաժշտությունը ծնունդ առավ 1975-ին:
Դա տեղի ունեցավ հետևյալ կերպ.
Դիջեյ Քուլ Հերքը, Հավալո ակումբում, երեկույթի ժամանակ ռիթմիկ երաժշտության տակ, սկսեց բառերը հանգավորելով խոսել և իր բառերը <<համեմել>> հայհոյանքներով:
Այս ամենը հանդիսատեսին հիշեցրեց Ջամայկայի ռեգգին, բայց կարճ ժամանակ անց բոլորը հասկացան, որ դա լիովին մի ուրիշ բան է: Որ նրանք ականատեսն են մի նոր երաժշտական ոճի ստեղծման:
Քուլ Հերքի այս նորարարությունը դուր եկավ բոլորին և այն կայծակնային արագությամբ իր տարածումը գտավ սևամորթ հասարակության մեջ:
Բայց հիշեցնեմ ձեզ, որ սա դեռ Rap չէր: Այն բավականին ճանապարհ անցավ մինչև դարձավ այն ինչի մասին դեռ կխոսեմ:
Rap-ը, ինչպես և Hip-Hop-ի ցանկացաց ճյուղ անընդհատ զարգանում է և փոփոխվում բավարարելով ժամանակի պահանջները:
Այս երաժշտությունը դեռ տաս տարի մշակվեց և թրծվեց, ինչից հետո միայն ստացավ իր անունը` <<MCing>>(էմսիություն անել), որը հետագայում փոխարինվեց Rap-ով:
Առաջին Rap հիթը դարձավ <<We born to rock the world>> երգը, որը կատարում էր Mele Mel անունով մի սևամորթ երիտասարդ:
1976թ. սկզբերին Աֆրիկ Բամբաստան սկսեց ավելի երկարատև ու ռիթմիկ միքսեր անել, ինչը նոր ֆոն և լրջություն հաղորդեց Rap-ին:
Շատ կարճ ժամանակ անց ողջ սեվամորթ հասակությունը սկսեց ապրել <<Trans-europe Express>> կատարումով:
Հետագայում Rap-ում իսկական հեղաշրջում կատարեց <<Last Poets>> խումբը, որը Rap-ին հաղորդեց նոր երանգ և ավելացրեց սիրո եվ բաժանման գործոնը:
Իր ստեղծման օրվանից Rap-ը ենթարկվեց բազմաթիվ փոփոխությունների և գլխավոր փոփոխություններից էր 1974թ. Աֆրիկ Բամբաստաի հիմնած նոր ուղղությունը <<Black Spades>>, որը մի նոր հեղաշրջում կատարեց և անվանվեց <<Zulu Nation>>: Համանուն կազմակերպությունը շատ մեծ ներդրում ունեցավ Hip-Hop-ի ամրապնդման և զարգացման համար: Եվ Hip-Hop մշակույթն էլ ավելի խորը թափանցեց սևամորթ հասարակության կյանք:
Հետագայում իհայտ եկան նոր անուններ` Թուփաք (2Pac), Սնուփ Դոգ (Snoop Dogg), Փուֆֆ Դեդի (Puff Daggy), Դոկտոր Դրե (Dr. Dre), Eminem, Ջեյ Զի (Jay Z) և այլն…
Այս շարքը կարելի անվերջ շարունակել, բայց կան անուններ, որոնք առանձնահատուկ և որոշիչ դեր խաղացին այս երաժշտական ուղղվածության ստեղծման և զարգացման մեջ:
Եվ այսպես Rap-ը բաժանվում է 2 ճյուղերի` <<old school>>(հին դպրոց), <<new school>>( նոր դպրոց): Որոնց կնքահայրերը դառնում են մեզ արդեն հայտնի Աֆրիկ Բամբաստան և Թուփաք Ամարու Շաքուրը, նույն ինքը 2Pac-ը:
Մեծ է Աֆրիկ Բամբաստաի դերը Rap-ում, բայց այն ինչ արեց Թուփաքը, դա անգնահատելի ներդրում էր Rap երաժշտության համար:
Բայց դա արդեն ուրիշ պատմություն է…
Graffiti
Առաջին գրաֆիտիները նկատվել են դեռ 70-ականների սկզբերին:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ինքնուս նկարիչները սկսեցին պատերին թողնել իրենց ծածկագրված ստորագրությունները, կամ անունները` կարծես նշելով իրենց տարածքները:
Այդ օրերից անցել են տարիներ և հիմա ոչ մի քաղաք չի կարող հպարտանալ դրանց առկայության բացակայությունից:
Գրաֆիտիները զարդարում են ժամանակակից քաղաքների պատերը, շենքի մուտքերն ու գետնանցումները (չնայանծ այս կարծիքը չափազանց հարաբերական է, քանզի ոմանց կարծիքով դրանք, ոչ թե զարդարում այլ փչացնում էն քաղաքի դեմքը):
Բայց փողոցաին նկարիչներին երբեք չի կանգնեցրել ու չի կանգնեցնի և ոչ մեկի կարծիքը:
նրանց վրձինը աերոզոլային բալոնն է, իսկ նրանց կտավը աշխարհի մեգապոլիսների պատերն ու գետնանցումները:
Այս ինքնատիպ արվեստագետները ի ցույց են դնում համայն մարդկությանը իրենց մտքերն ու ներաշխարհը գունագեղ նախշերի, բառերի և պատկերնեի միջոցով:
Եթե ուզենաս գրաֆիտիով զբաղվել, մինչև աերոզոլաին ներկեր գնելը, նախ և առաջ փորձիր թղթի վրա էսքիզ անել:
MC
Սա Hip-Hop-ի երաժշտական մասի հիմքն է:
MC բառը անգլերեն Master of ceremonies-տոնախմբության վարպետ բառի հապավումն է:
Իսկ եթե ավելի պարզ, դա մի մարդ է, ով միկրոֆոնը ձեռքին զվարճացնում է հանրությանը իր դիպուկ խոսքերով և հանգավորված արտահայտություններով:
DJ
Մեր ժամանակներում արդեն ոչ մի դիսկո ակումբ և փարթի չի կարելի պատկերացնել առանց դիջեյների, ովքեր ապահովում են ողջ տոնախմբության բարձր տրամադրությունը:
Բայց քչերը գիտեն, թե որտեղից է ծնունդ առել այս մասնագիտությունը:Ասեմ, որ դրա համար մենք պարտական ենք Hip-Hop-ին:
Վինիլային սկավառակներով առաջին կոմպոզիցիաները հորինել է, Hip-Hop-ի հիմնադիրներից մեկը, մեզ արդեն հայտնի` լեգենդար Քուլ Հերքը 1974-ին:
Դիջեյի դերը կայանում է նրանում, որ երկու վինիլային սկավառակներից իրարից անկախ հնչող երաժշտություններից ստանա մեկը:Միաժամանակ բաց թողնելով, կամ փոխարինաբար պահելով երաժշտական սկավառակները:
Դիջեյը հավաքում է կոմպոզիցիաներ ավելացնելով էֆեկտներ, ինչպես օրինակ սկրեչը:
Դիջեյը ինքնքտիպ երաժիշտ է: Նա արդեն պատրաստի երաժշտական կոմպոզիցիայից ստեղծում է անկրկնելի և յուրօրինակ կոկտեիլ:
Break dance
Այս պարի ակունքները գալիս են ավելի խորքերից քան կարծում են շատերը:
Այստեղ վերցված և նմանակված են շարժումներ կենդանիներից:
Այս պարի նախատիպը օգտագործվել է նաև հին աֆրիկական ցեղերի մոտ և ոչ միայն պարի տեսքով, այլ նաև տարատեսակ մարտարվեստների:
Իսկ մեզ հայտնի Բրեյքկ-դանսը իր դեբյուտը արեց 1969թ. <<GOOD FOOD>> անունի տակ:
Իրականում Բրեյկ դանսի անունը <<B-BOYING>> է, որը եկել է <<B-BOY>> հասկացությունից, որն էլ իր հերթին բացվում է հետևյալ կերպ <<BOOGIE BOY>> կամ <<BREAK BOY>>:
Բրեյկ-դանսը բաժանվում է 4 հիմնական ճյուղերի` երկու վերին և երկու ստորին:
Վերին ճյուղին է պատկանում`<<ELECTRONIC BOOGIE>> կամ (BOOGIE) և <<POP>> (LOCKING): Իսկ ստորին բրեյկին` <<FOOT WORK>> և <<POWER MOVE’S>>-ը:
Այս պարը սովորելը այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է:
Բրեյկ սովորելու համար անհրաժեշտ է մի քանի գործոն` երաժշտության սուր զգացողություն, անսահման համբերություն, ճկունություն, լիքը ժամանակ և այլն: Բայց եթե դուք որոշել եք զբաղվել բրեյքկով և ձեր մոտ այնքան էլ չի ստացվում, ուրեմն ավելի լավ է դադարեցնել ձեր պարի փորձերը, քանի դեռ չեք կոտրել ձեր ձեռքը կամ ոտքը: Եվ խորհուրդ կտամ հրապուրվել միայն ուրիշների պարով:
Իսկ եթե դուք չնայած բոլոր դժվարությունների ուզում եք համառորեն զբաղվել այս գործով, ես ձեզ խորհուրդ կտամ զբաղվել դրանով ընկերական խմբի հետ և շատ ցանակալի է, որ ձեզ հետ լինի մեկը, ով ավելի շատ է հասկանում պարային շարժումներից քան դուք, կամ ես:
(խորհուրդը տալիս եմ իմ անձնական փորձից ելնելով…)