16.06.2012

Hip-Hop



Մեր ժամանակակից ինֆորմացիայով հագեցած աշխարհում, մենք ամեն օր ռադիոյով լսում ենք, հեռուստատեսությամբ և ինչու ոչ գետնանացումներում և շենքերի մուտքերի պատերին տեսնում ենք մի արտահայտություն, որը արդեն մեր կյանքի մի մասն է դարձել`Hip-Hop.


Ոմանք չգիտենթե ինչ է այն նշանակումոմանք էլ գիտենիսկ մի մասն էլ չգիտենբայց կարծում ենթե գիտեն
Եվ վերջապես` <<ով էկամ ինչացու է>> Hip-Hop կոչվածը:
Այս հարցերին կփորձեմ պատասխանել ԵՍ:
Մեր երիտասարդ հասարակության մի ստվար զանգվածորոնք քիչ թե շատ գաղափար ունեն Hip-Hop-ի մասինկարծում ենթե Hip-Hop-ը կոնկրետ երաժշտությանպարիկամ հագուստի ոճ է:
Նախ և առաջ պետք է այդ կարծիքը բացառեմ և ավելացնեմոր Hip-Hop-ը դա մշակույթ է (անձամբ ինձ համար այն ապրելակերպ է):
Hip-Hop-ը ծնունդ է առել 1969թ.Նյու Յորքի սեվական թաղամասերից մեկումհարավաին Բրոնքսում:
Այն իր մեջ է ներառում մի քանի ուղղվածություններDj , MC (Master of ceremonies-տոնախմբության վարպետ), Բրեյք դանս (Breack dance), Գրաֆիտի (Graffiti):
Եվ ի ուրախություն այժմյան երիտասարդությանայս սուբկուլտուրաի ճյուղերը օրեցոր զարգանում են և ժամանակ առ ժամանակ նոր ուղղություններ են ծնվումԱյդ ուղղություններից էbit boxing-ը:
Բայց մինչեվ այս ամենին հասնելը ստիպված ենք վերադառնալ անցյալորպեսզի ավելի ամբողջական պատկերացում կազմենք այս փողոցաին մշակույթի մասին:
 Hip-Hop-ը անցել է բավականին դժվար և քարքարոտ ճանապարհ ու միայն դրանից հետո է նա դարձել այն` ինչ հիմա կա:
Իսկզբանե Hip-Hop անունը գոյություն չի էլ ունեցել: Այս անունը ծնվեց միայն ուղղվածության ստեղծումից հինգ տարի անց` 1974-ինԱյն հորինեց Դիջեյ Աֆրիկան`նույն ինքը Աֆրիկ Բամբաստան (Dj. Afrika):
Իսկ մինչ այդ, մեկ այլ Dj` Քուլ հերքը 1969թ. այս նորաստեղծ ոճը անվանեց <B-boys>, որն էլ վերցված էր <Break boys> տերմինից:
Hip-Hop մշակույթը որպես այդպիսին, մարդկության կողմից ընդունվեց 1972թ.: Եվ նրա միջոցով մի կապ ստեղծվեց սևամորթ և սպիտակամորթ հասարակությունների միջև:
Եվ այդ բարդ գործի առյուծի բաժինըառավելապես իր ուսերին վերցրեց Hip-Hop-ի գլխավոր ճյուղերից մեկըՌեպ երաժշտությունը:
Hip-Hop-ը իր ծնված օրվանից բազմատիվ փոփոխությունների ու փորձությունների է ենթարկվելինչպես կառուցվածքաինայնպես էլ գաղափարական և դա լիովին տրամաբանկան էքանզի մարդկությունը զարգանում էև այս մշակույթը զարգանում է մարդկությանը զուգահեռ:
Ես կարծում եմոր մութ և վտանգավոր առանձնաթաղերում ծնված այս փողոցաին մշակույթըդեռ չի սպառել ինքն իրեն և այն դեռ ունի իր ասելիքը

Rap



Hip-Hop-ի հիմնական և ամենագլխավոր ուղղությունըորը իր վճռորոշ դերը խաղաց այս մշակույթի կերտմանզարգացման և տարածման մեջդա <<RAP>> (Ռեպերաժշտությունն էորը սևամորթ հասարակության բողոքն էր համայն աշխարհի մարդկության դեմ:
Այս <<արդար>> երաժշտությունը ծնունդ առավ  1975-ին:
Դա տեղի ունեցավ հետևյալ կերպ.
 Դիջեյ Քուլ Հերքը, Հավալո ակումբում, երեկույթի ժամանակ ռիթմիկ երաժշտության տակ, սկսեց բառերը հանգավորելով խոսել և իր բառերը <<համեմել>> հայհոյանքներով:
Այս ամենը հանդիսատեսին հիշեցրեց Ջամայկայի ռեգգին, բայց կարճ ժամանակ անց բոլորը հասկացան, որ դա լիովին մի ուրիշ բան է: Որ նրանք ականատեսն են մի նոր երաժշտական ոճի ստեղծման:
Քուլ Հերքի այս նորարարությունը դուր եկավ բոլորին և այն կայծակնային արագությամբ իր տարածումը գտավ սևամորթ հասարակության մեջ:
 Բայց հիշեցնեմ ձեզ, որ սա դեռ Rap չէր: Այն բավականին ճանապարհ անցավ մինչև դարձավ այն ինչի մասին դեռ կխոսեմ:
Rap-ը, ինչպես և Hip-Hop-ի ցանկացաց ճյուղ անընդհատ զարգանում է և փոփոխվում բավարարելով ժամանակի պահանջները:
Այս երաժշտությունը դեռ տաս տարի մշակվեց և թրծվեց, ինչից հետո միայն ստացավ իր անունը` <<MCing>>(էմսիություն անել), որը  հետագայում փոխարինվեց Rap-ով:
Առաջին Rap հիթը դարձավ <<We born to rock the world>> երգը, որը կատարում էր Mele Mel անունով մի սևամորթ երիտասարդ:
1976թ.  սկզբերին Աֆրիկ Բամբաստան սկսեց ավելի երկարատև ու ռիթմիկ միքսեր անել, ինչը նոր ֆոն և լրջություն հաղորդեց Rap-ին:
Շատ կարճ ժամանակ անց ողջ սեվամորթ հասակությունը սկսեց ապրել <<Trans-europe Express>>  կատարումով:
Հետագայում Rap-ում իսկական հեղաշրջում կատարեց <<Last Poets>> խումբը, որը Rap-ին հաղորդեց նոր երանգ և ավելացրեց սիրո եվ բաժանման գործոնը:
Իր ստեղծման օրվանից Rap-ը ենթարկվեց բազմաթիվ փոփոխությունների և գլխավոր փոփոխություններից էր 1974թ. Աֆրիկ Բամբաստաի հիմնած նոր ուղղությունը <<Black Spades>>, որը մի նոր հեղաշրջում կատարեց և անվանվեց <<Zulu Nation>>: Համանուն կազմակերպությունը շատ մեծ ներդրում ունեցավ Hip-Hop-ի ամրապնդման և զարգացման համարԵվ Hip-Hop մշակույթն էլ ավելի խորը թափանցեց սևամորթ հասարակության կյանք:
Հետագայում իհայտ եկան նոր անուններԹուփաք (2Pac), Սնուփ Դոգ (Snoop Dogg), Փուֆֆ Դեդի (Puff Daggy), Դոկտոր Դրե (DrDre), EminemՋեյ Զի (Jay Z և այլն
Այս շարքը կարելի անվերջ շարունակելբայց կան անուններորոնք առանձնահատուկ և որոշիչ դեր խաղացին այս երաժշտական ուղղվածության ստեղծման և զարգացման մեջ:
Եվ այսպես Rap-ը բաժանվում է 2 ճյուղերի` <<old school>>(հին դպրոց),  <<new school>>( նոր դպրոց):  Որոնց կնքահայրերը դառնում են մեզ արդեն հայտնի Աֆրիկ Բամբաստան և Թուփաք Ամարու Շաքուրընույն ինքը 2Pac-ը:
Մեծ է Աֆրիկ Բամբաստաի դերը Rap-ումբայց այն ինչ արեց Թուփաքըդա անգնահատելի ներդրում էր Rap երաժշտության համար:

Բայց դա արդեն ուրիշ պատմություն է



Graffiti




Առաջին գրաֆիտիները նկատվել են դեռ 70-ականների սկզբերին:
Ամեն ինչ սկսվեց նրանիցոր ինքնուս նկարիչները սկսեցին պատերին թողնել իրենց ծածկագրված ստորագրություններըկամ անուններըկարծես նշելով իրենց տարածքները:
Այդ օրերից անցել են տարիներ և հիմա ոչ մի քաղաք չի կարող հպարտանալ դրանց առկայության բացակայությունից:
Գրաֆիտիները զարդարում են ժամանակակից քաղաքների պատերըշենքի մուտքերն ու գետնանցումները (չնայանծ այս կարծիքը չափազանց հարաբերական էքանզի ոմանց կարծիքով դրանքոչ թե զարդարում այլ փչացնում էն քաղաքի դեմքը):

Բայց փողոցաին նկարիչներին երբեք չի կանգնեցրել ու չի կանգնեցնի և ոչ մեկի կարծիքը:
նրանց վրձինը աերոզոլային բալոնն էիսկ նրանց կտավը աշխարհի մեգապոլիսների պատերն ու գետնանցումները:
Այս ինքնատիպ արվեստագետները ի ցույց են դնում համայն մարդկությանը իրենց մտքերն ու ներաշխարհը գունագեղ նախշերիբառերի և պատկերնեի միջոցով:

Եթե ուզենաս գրաֆիտիով զբաղվելմինչև աերոզոլաին ներկեր գնելընախ և առաջ փորձիր թղթի վրա էսքիզ անել:





MC

Սա Hip-Hop-ի երաժշտական մասի հիմքն է:
MC բառը անգլերեն Master of ceremonies-տոնախմբության վարպետ բառի հապավումն է:
Իսկ եթե ավելի պարզդա մի մարդ էով միկրոֆոնը ձեռքին զվարճացնում է հանրությանը իր դիպուկ խոսքերով և հանգավորված արտահայտություններով:





DJ


Մեր ժամանակներում արդեն ոչ մի դիսկո ակումբ և փարթի չի կարելի պատկերացնել առանց դիջեյներիովքեր ապահովում են ողջ տոնախմբության բարձր տրամադրությունը:
Բայց քչերը գիտեն, թե որտեղից է ծնունդ առել այս մասնագիտությունը:Ասեմ, որ դրա համար մենք պարտական ենք Hip-Hop-ին:
Վինիլային սկավառակներով առաջին կոմպոզիցիաները հորինել էHip-Hop-ի հիմնադիրներից մեկըմեզ արդեն հայտնիլեգենդար Քուլ Հերքը 1974-ին:
Դիջեյի դերը կայանում է նրանումոր երկու վինիլային սկավառակներից իրարից անկախ  հնչող երաժշտություններից ստանա մեկը:Միաժամանակ բաց թողնելովկամ փոխարինաբար պահելով երաժշտական սկավառակները:
Դիջեյը հավաքում է կոմպոզիցիաներ ավելացնելով էֆեկտներինչպես օրինակ սկրեչը:
Դիջեյը ինքնքտիպ երաժիշտ էՆա արդեն պատրաստի երաժշտական կոմպոզիցիայից ստեղծում է անկրկնելի և յուրօրինակ կոկտեիլ:




Break dance 

Այս պարի ակունքները գալիս են ավելի խորքերից քան կարծում են շատերը:
Այստեղ վերցված և նմանակված են շարժումներ կենդանիներից:
Այս պարի նախատիպը օգտագործվել է նաև հին աֆրիկական ցեղերի մոտ և ոչ միայն պարի տեսքով, այլ նաև տարատեսակ մարտարվեստների:
Իսկ մեզ հայտնի Բրեյքկ-դանսը իր դեբյուտը արեց 1969թ. <<GOOD FOOD>>  անունի տակ:
Իրականում Բրեյկ դանսի անունը <<B-BOYING>> է, որը եկել է <<B-BOY>> հասկացությունից, որն էլ իր հերթին բացվում է հետևյալ կերպ <<BOOGIE BOY>> կամ <<BREAK BOY>>:
Բրեյկ-դանսը բաժանվում է 4 հիմնական ճյուղերի` երկու վերին և երկու ստորին:
Վերին ճյուղին է  պատկանում`<<ELECTRONIC BOOGIE>> կամ (BOOGIE) և <<POP>> (LOCKING): Իսկ ստորին բրեյկին` <<FOOT WORK>> և <<POWER MOVE’S>>-ը:
Այս պարը սովորելը այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է:
Բրեյկ սովորելու համար անհրաժեշտ է մի քանի գործոներաժշտության սուր զգացողությունանսահման համբերությունճկունությունլիքը ժամանակ և այլնԲայց եթե դուք որոշել եք զբաղվել բրեյքկով և ձեր մոտ այնքան էլ չի ստացվումուրեմն ավելի լավ է դադարեցնել ձեր  պարի փորձերըքանի դեռ չեք կոտրել ձեր ձեռքը կամ ոտքըԵվ խորհուրդ կտամ հրապուրվել միայն ուրիշների պարով:
Իսկ եթե դուք չնայած բոլոր դժվարությունների ուզում եք համառորեն զբաղվել այս գործովես ձեզ խորհուրդ կտամ զբաղվել դրանով ընկերական խմբի հետ և շատ ցանակալի էոր ձեզ հետ լինի մեկըով ավելի շատ է հասկանում պարային շարժումներից քան դուքկամ ես:

(խորհուրդը տալիս եմ իմ անձնական փորձից ելնելով…)

Комментариев нет:

Отправить комментарий